Հասարակություն

Տեխնիկական սարքավորումները սպասարկող մասնագետների դասընթացներ՝ԿԸՀ-ում

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի աջակցությամբ, 2017 թվականի մարտի 4-6-ը կազմակերպել էր վերապատրաստման դասընթացներ` ապրիլի  2-ի ԱԺ ընտրություններին ընտրողների գրանցում իրականացնող տեխնիկական սարքավորումները սպասարկող մասնագետների համար կազմակերպվելիք ուսուցումների դասընթացավարների համար:

Դասընթացների ընթացքում ներկայացվել և քննարկվել են տեխնիկական սարքավորումների սպասարկման և գործարկման ընթացակարգերը, ինչպես նաև տեխնիկական սարքավորումները սպասարկող մասնագետների գործառույթներին առնչվող այլ հարցեր:

Ցուցադրել ավելի
Back to top button