Մշակույթ

Ռիշար Կլայդերմանի երևանյան համերգում կհնչեն հայտնի ստեղծագործություններ

Ֆրանսիացի հանրահայտ դաշնակահար Ռիշար Կլայդերմանը կանանց միամսյակի կապակցությամբ մարտի 18-ին` Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, հանդես կգա համերգային ծրագրով: Նրան կնվագակցի Հայաստանի պետական կամերային նվագախումբը:

Երաժիշտը տեսաուղերձ է հղել հայ երկրպագուներին. «Բարև, Հայաստան, խոսում է Ռիշար Կլայդերմանը: Երկու տարի առաջ ես Հայաստանում էի և շատ սիրեցի Հայաստանն ու հայ ժողովրդին: Երջանիկ եմ վերադառնալ և Հայաստանի ջերմ հանդիսատեսին ներկայացնել իմ նոր ծրագիրը: Սպասում եմ ձեզ հետ հանդիպմանը մարտի 18-ին` Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում»,-իր ուղերձում նշում է դաշնակահարը:

Համերգին կհնչեն նրա հանրահայտ և սիրված Show time Murmurs, L for Love, Chariots of fire, Ballade pour Adeline, Corazon de Nino, Love at first sight, Childhood memories, Cinema Paradiso, Spartacus, Romeo and Juliet, Blue Rondo և այլ ստեղծագործություններ:

Կլայդերմանը ձայնագրել է ավելի քան 1300 մեղեդի՝ յուրօրինակ ոճով միավորելով դասական և փոփ երաժշտությունը:

Հանրաճանաչ դաշնակահարի անունը գրանցվել է համաշխարհային ռեկորդների  Գինեսի գրքում` որպես «the most successful pianist in the world» («աշխարհի ամենահաջողակ դաշնակահար»):

Ցուցադրել ավելի
Back to top button