ԿարևորՔաղաքական

Նախընտրական Հայաստան. ճշմարտության եւ խոստումների միջեւ


Եվ այսպես, մեկնարկեց  ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը: Դրան մասնակցելու հայտ է ներկայացվրել  9 քաղաքական ուժ՝ 5 կուսակցություն և 4 դաշինք: Ընտրապայքարի մեջ են Հանրապետական, «Դաշնակցություն», «Հայկական վերածնունդ», «Ազատ Դեմոկրատներ» և «Կոմունիստական» կուսակցություններն ու ՀԱԿ-ՀԺԿ, «Ելք», «Ծառուկյան» և Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքները: Ուղիղ 25 օր նախընտրական պայքարի մասնակից 9 քաղաքական ուժերը կփորձեն բացատրել, թե ինչու  պետք է նախապատվությունը հենց իրենց տրվի: Կբացատրեն տարբեր ձևերով ՝ օգտագործելով տարբեր  միջոցներ ու եղանակներ:  Առաջին տպավորություններն ամփոփել է «Ռադիոլուրը»:

 

Նախընտրական քարոզարշավի պաշտոնական մեկնարկը տրված է, քաղաքական մրցավազքը սկսված: նախընտրական  տոնական ելևէջներն արդեն ազդադարել են նախընտրական ամենակարևոր փուլի ՝ քարոզարշավի մեկնարկը:

Նախընտրական պայքարին  մասնակցում է 9 քաղաքական ուժ՝ 4 դաշինք , 5 կուսակցություն: Ընդհանուր առմամբ՝ ընտրապայքարի մեջ է  22 կուսակցություն. առաջադրվել է 1539 թեկնածու, նրանցից 1191-ը՝ ռեյտինգային ընտրակարգով:

Նախորդ 2012-ի ընտրություններին նույնպես համամասնական ընտրակարգով առաջադրվել էր 9 քաղաքական միավոր: Ի տարբերություն այս ընտրությունների ավելի մեծ էր կուսակցությունների թիվը՝ ընտրապյաքարին մասնակցում էր 8 կուսակցություն և 1 դաշինք. Դաշինքը ՀԱԿ-ն էր, որը հատեց 7 տոկոսի շեմը , կուսակցություններից 5 տոկոսի շեմը չհաղթահարեց  3-ը՝ Կոմունիստական, դեմոկրատական և միավորված հայեր կուկսցությունները:

Արդյունքում՝ 5-րդ գումարման խորհրդարանում ներկայացված էր 6 քաղաքական ուժ: Թե 9 առաջադրվածներից քանիսը ներկայացված կլինի 6-րդ  գումարաման խորհրդարանում, պարզ կլինի ապրիլի 3-ին: Մինչ այդ կուսկացությունները դեռ պայքարում են ՝ ընտրողի քվեն ստանալու համար: Պայքարում են տարբեր թեզերով՝ հանրությանը Ճշմարտությունն ասելուց մինչև հորդոր-հիշեցում ընտորղին ՝ երկրի ապագան ձեզնից է կախված:

Ուղիղ 25 օր ընտրապայքարի մասնակից 9 ուժերը  կներկայացնեն իրենց ծրագրերը, կշրջեն մարզերով: Նրանք շատ ավելի հաճախ կլինեն նաև հեռուսատ և ռադիո եթերում: Ընտրական օրենսգրքի համաձայն՝  ընտրությունների մասնակից ուժեն  ունեն հանրային ռադիոյի և հանրային հեռուստատեսության եթերաժամերից անվճար եւ վճարովի (այդ թվում՝ ուղիղ եթերով) օգտվելու իրավունք: Հեռուստատեսության եթերաժամից անվճար կարող են օգտվել ոչ ավելի, քան 60 րոպե, իսկ հանրային ռադիոյի եթերաժամից՝ ոչ ավելի, քան 120 րոպե:

Բացի դրանից՝ քաղաքական գովազդ պատրաստ է եթեր հեռարձակել 28 հանրապետական ու  մարզային հեռուստաընկերություն և 8 ռադիոընկերություն:  ԿԸՀ նախագահ Տիգրան մուկուչյանն ասում է՝  աա նախորդ ընտրությունների նույն ցուցանիշը գերազանցող թիվ է:

Ի դեպ, Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի հրապարակած տվյալների համաձայն՝ «Շանթ» և «Արմենիա» հեռուստաընկերությունները սահմանել են ամենաբարձր ՝ 100.000 դրամ/րոպե սակագինը: Ամենացածր սակագինը «Ռադիո Շիրակ»-ի սահմանածն է՝ 600 դրամ 1 րոպեի համար:

Եվ մի հավելում էլ՝ ընտրությունների մասնակիցները  նախընտրական քարոզչությունը կարող են իրականցնել միայն  նախընտրական հիմնադրամի միջոցներից: Հիմնադրամի ծավալը չի կարող գերազանցել 500 մլն դրամի սահմանը: Այդ հիմնադրամներն արդեն բացվել են, ծախսերի թափանցիկությունը վերահսկելու է ԿԸՀ-ն:

Ցուցադրել ավելի
Back to top button