ՀՎԿ. «Քվեարկիր հանուն փոփոխության, քվեարկիր հանուն վերածննդի»


Ի սկզբանե «Հայկական վերածնունդ» կուսակցությունը որոշել էր քարոզարշավի մեկնարկն սկսել այսօր նախընտրական ծրագրի ներկայացմամբ: Սակայն քարոզչության մեկնարկի նախորդ օրվա երկրորդ կեսին փոխվեցին ծրագրերն ու ՀՎԿ էլ որոշեց քարոզարշավի մեկնարկն ազդարարել մարտի հինգին՝ հրավիրված մամուլի ասուլիսով: ՀՎԿ-ն կարգախոս էր առանձնացրել նաև քարոզարշավի մեկնարկի օրվա համար։ «Նոր ծրագրեր, նոր դեմքեր, նոր ասելիք»,- ասում է կուսակցության մամուլի խոսնակ, պատգամավորության թեկնածու Էդգար Առաքելյանը։
Իսկ ընդհանրապես, ՀՎԿ-ն այս քարոզարշավին մասնակցում է «Քվեարկիր հանուն փոփոխության, քվեարկիր հանուն վերածննդի» կարգախոսով: Քարոզարշավի մեկնարկն այս կուսակցությունում նաև շնորհավորանքներով ու նաև մաղթանքներով սկսվեց :
ՀՎԿ-ն ծրագրային դրույթներն ընտրողներին առանձին կներկայացնի: Քարոզարշավի այս փուլում նաև տեսահոլովակներ են պատրաստել: Դրանց միջոցով ՀՎԿ-ն իր նախանշած 30 քայլերը կներկայացնի։ ՀՎԿ-ն ընտրողների հետ նաև մարզային հանդիպումներ է նախատեսում: