Քաղաքական

ՀՀԿ. Անվտանգություն եւ առաջընթաց

 

Օրենքի տառին և ոգուն համա­պա­տասխան ընտրությունները լինելու են բոլորիս հաղթանակը՝ անկախ նրանից` ով քանի քվե կստանա` ՀՀԿ նախընտրական քարոզարշավի մեկնարկի ժամանակ հայտարարել է ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը: Նա նշել է, որ խորհրդարանական կառավարման համակարգ ձեւավորելու գործընթացն արդեն քաղաքացիների ձեռքերում է:

Հանրապետական կուսակցությունն ունի ժողովրդին հուզող հարցերի պատասխանը, ներկան փոխելու կամքն ու վճռականությունը՝ ՀՀԿ նախընտրական քարոզարշավի բացման արարողության ժամանակ իր ելույթում շեշտել է  ՀՀ վարչապետ, ՀՀԿ նախագահի առաջին տեղակալ Կարեն Կարապետյանը:

ՀՀԿ-ում քարոզարշավի մեկնարկը շատ կարեւոր եւ պատասխանատու փուլ են համարում: Կարծում են, որ այդ ընթացքում կկարողանան հանրությանը ներկայացնելու իրենց ծրագիրն ու տեսլականը, թե ինչպիսի Հայաստան են ուզում կառուցել։ Հետեւողական են լինելու. վարչապետ Կարեն Կարապետյանը վստահեցնում է՝ բավականին հավակնոտ, իրատեսական, համալիր ծրագիր են ներկայացնելու, որի մեջ նշված են որակապես նոր, մեր բոլորի երազած Հայաստան տանող ուղիները։

Ցուցադրել ավելի
Back to top button