Քաղաքական

ՀԿԿ. Հայրենիք, աշխատանք, սոցիալիզմ

 

«Հայրենիք, աշխատանք, սոցիալիզմ» կարգախոսն ընտրած Հայաստանի կոմունիստական կուսակցությունն ընտրություններին մասնակցելու որոշումը կայացրել էր վաղուց և նախընտրական քարոզարշավն սկսել է Տավուշի մարզից։ Այցելել են Դիլիջան, Իջևան, Նոյեմբերյան՝ ասաց Հայաստանի կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանը։

Կոմունիստների ցուցակում 174 կոմունիստներ ու համակիրներ են ընդգրկված, 145 թեկնածում էլ ունեն ռեյտինգային ցուցակում։ Իրենց ընդդիմադիր համարող այս կուսակցությունն ուզում է Հայաստանում վերականգնել սոցիալիզմը:

Եվ բնականաբար ՀԿԿ-ն հատկապես կարեւորում է քաղաքական, տնտեսական ու մշակութային կապերի խորացումը Ռուսաստանի հետ։

Ցուցադրել ավելի
Back to top button