Սպորտ

Կոնգրես- ՀԺԿ. Խաղաղություն, հաշտություն, բարիդրացիություն

Կոնգրես- ՀԺԿ դաշինքը նախընտրական քարոզարշավն սկսեց  առանց Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ <<Խաղաղություն, հաշտություն, բարիդրացիություն>> կարգախոսով: Արաբկիրում տեղակայված դաշինքի շտաբում  ներկայացնելով  նախընտրական ծրագիրը, որն, ըստ ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի, <<ժողովրդին ճշմարտությունն ասելու ծրագիր է, քանի որ պետական պրոպագանդան ճշմարտությունը թաքցրել է, ու մինչ օրս մատուցե հեքիաթներ Ղարաբաղի հարցը լուծման տեսանկյունից, ու նախընտրական քարոզարշավն օգտագործվելու է ճշմարտությունը ժողովրդին ներկայացնելու համար:

ՀԱԿ կուսակցության վարչության անդամ, տնտեսագետ Զոյա Թադևոսյանն իր ելույթում նաև կարևորեց Հայաստանում մենաշնորհների վերացումը, հարկային դաշտի պարզեցումը, օտարերկրյա ներդրողների ներգրավումը.

Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը Հայաստանի զարգացումը հնարավոր չի համարում առանց խաղաղության հաստատման, ու իր հերթին նշում է, որ պետք է արմատապես փոխել գործող տնտեսական համակարգը, <<որովհետև այս համակարգն արդյունավետ է աշխատում միայն մի փոքր խմբի համար>>:

Ցուցադրել ավելի
Back to top button