ԿարևորՔաղաքական

Լավրով. Կողմերը հեռու են մի քանի առանցքային հարցերի շուրջ համաձայնության հասնելուց


Բանակցությունների օրակարգում եղել են երկկողմ հարաբերություններն ու միջազգային և տարածաշրջանային հրատապ խնդիրները և, իհարկե, ղարաբաղյան հակամարտությունը, դիվանագետները հանդիպման արդյունքներով հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով, որի ընթացքում Ռուսաստանի արտգործնախարարը հայտարարել է. Ռուսաստանը նպաստելու է, որպեսզի գտնվեն ղարաբաղյան կարգավորման հարցում Բաքվի և Երևանի համար ընդունելի տարբերակներ:

«Մոսկվան  կշարունակի աշխատանքները ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ ինչպես Բաքվի և Երևանի հետ երկկողմ հարաբերությունների շրջանակում, այնպես էլ եռակողմ հանդիպումներում և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի դերում:

Ռուսաստանի արտգործնախարարը շեշտել է. հակամարտության կարգավորման ուղղությամբ բոլոր քայլերը ձեռնարկվում են Մինսկի խմբի մյուս համանախագահների` Միացյալ Նահանգների ու Ֆրանսիայի հետ մշակած սկզբունքային մոտեցումների համաձայն:

Ինչ վբերաբերում է Մամեդյարովի հետ բանակցություններին, ապա ՌԴ արտգործնախարարը շեշտել է. «Մենք բավարարված ենք բանակցությունների արդյունքներից և շարունակելու ենք աշխատել մեր նախագահների հանձնարարականների կատարման շուրջ»:

Ի պատասխան լրագրողի հարցի՝ բանակցային ընթացքի վերաբերյալ Ռուսաստանի արտգործնախարարը շեշտել է, որ Մոսկվան ելնում է նրանից, որ ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել, սակայն երկու-երեք առանցքային հարցերի շուրջ դեռևս չկա փոխըմբռնում:

Ցուցադրել ավելի
Back to top button