ԿարևորՔաղաքական

Առաջատարը «Ծառուկյան» դաշինքն է. Gallup-ի արդյունքները


«Գելափ ինթերնեյշնլ» հայաստանյան ներկայացուցչությունն այսօր առավոտյան ներկայացրել է խորհրդարանական ընտրությունների մասին սոցոլոգիական հարցումների արդյունքները։ Ըստ Գելափի՝ այս նախնական տոկոսային պատկերը գուցե քարոզարշավի ընթացքում փոփոխվի, սակայն այն հնարավորություն կտա քաղաքական ուժերին նախընտրական պայքար մտնել իրենց ուժերը եւս մեկ անգամ գնահատելու հնարավորությամբ: Քաղաքական գործընթա՞ց, թե՞ սոցոլոգիական հարցումներ, հասարակության վրա ներգործուն գործընթա՞ցթե՞ նախընտարական զարգացումներին դասական միջամտություն: 

Gallup International Association-ի հայաստանյան ներկայացուցչությունը փետրվարի 23-ից մարտի 2-ը 1146 քաղաքացու շրջանում անցկացրած հարցումներում փորձել է պարզել, թե որ քաղաքական ուժերը տեղ կգտնեն նոր գումարման Ազգային ժողովում։ Gallup-ի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Արամ Նավասարդյանն էկրանի վրա ներկայացնում է հարցման արդյունքները.

«Հարցին՝«առաջիկա կիրակի, եթե լինեն ընտրություններ, ո՞ւմ կընտրեք», հարցման մասնակիցների պատասխանները բաշխվել են այսպես. «26.4 տոկոսը նշել է «Ծառուկյան դաշինք», 22.8 տոկոսը՝ ՀՀԿ, ՀՎԿ 2.7 տոկոս, «Ելք» 4.3 տոկոս, ՀՅԴ 3.9 տոկոս, «Ազատ դեմոկրատներ» 3.4 տոկոս, Կոնգրես-ՀԺԿ 2.6 տոկոս, Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինք 1.8 տոկոս, ՀԿԿ 1.0 տոկոս»:

Ի դեպ, հարցումներում ընդգրկված չեն վարկանիշային ընտրակարգով առաջադրվածների հնարավորությունները, որը, ըստ Արամ Նավասարդյանի, կարող է փոխել տոկոսային հարաբերակցությունը: Իսկ ի՞նչն է պատճառը, որ «Ծառուկյան» դաշինքը նման բարձր ցուցանիշ է գրանցել։ Նավասարդյանը վերհիշեց, նոյեմբերին ներկայացրած  հետազոտության արդյունքները, երբ երկու ուժերի տոկոսային ցուցանիշերը հավասար էին. «ԲՀԿ-ն մարզերում ուներ ավելի բարձր ցուցանիշ, իսկ ՀՀԿ-ն՝ Երևանում»:

ՀՀԿ-ին օգնում է նաեւ վարչապետ Կարեն Կարապետյանի բարձր վարկանիշային շեմը: Հարցումների համաձայն՝ Կարեն Կարապետյանի գործելաոճը 81 տոկոսը դրական է գնահատում, մինչդեռ նոյեմբերին այն 84 տոկոսն էր, ու հարցվածները ներկայացրել են այն 3 ոլորտները, որոնք առաջնահերթ փոփոխման ենթակա են:

Այժմ թվային պատկերից անցում կատարենք հետեւյալ հարցին: Արդյո՞ք նախընտրական քարոզարշավի մեկնարկին հրապարակվող ցուցանիշները ներկայացնում են սոցիոլոգիական հարցումների իրական պատկերը, թե՞ քաղաքական տեխնոլոգիայի մաս են կազմում։ «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար Ահարոն Ադեիբեկյանը դեռ հարցումներ չունի, բայց պատկերացում ունի:

Եվ վերջում, ըստ Գելափի, ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին պատրաստվում է մասնակցել հարցվածների  59,9 տոկոսը։ 25,7 տոկոսը՝ հավանաբար կմասնակցի, 4,3 տոկոսը՝ իսկ ահա 7,1 տոկոսը հստակ որոշել է՝ չի մասնակցելու քվեարկությանը։

Ցուցադրել ավելի
Back to top button