ԿարևորՄշակույթ

ՀՀ վարչապետը նվագում է Ռեինկարնացիայի «Փոխենք աշխարհը» տեսահոլովակում

Այսօր պաշտոնապես մեկնարկեց խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը: «Հանրապետական» կուսակցությունը մեկնարկը ներկայացրել է «Ռեինկարնացիա» խմբի «Փոխենք աշխարհը» տեսահոլովակով։ Տեսահոլովակում նկարահանվել են Լեւոն Արոնյանը, Նարեկ Հախնազարյանը, Արթուր Աբրահամը, իսկ հարվածային գործիքները նվագում է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Մարտի 5-ից մինչև մարտի 31-ը ընտրական գործընթացին մասնակից 9 քաղաքական ուժերը հանրապետության ողջ տարածքում հանրությանը կներկայացնեն իրենց նախընտրական ծրագրերը և ապագայի տեսլականը:

Հիշեցնենք, որ ԱԺ առաջիկա ընտրություններին մասնակցելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովում գրանցվել է 5 կուսակցություն և 4 դաշինք: Ընտրություններին կմասնակցեն «Հայաստանի Հանրապետական», «Ազատ դեմոկրատներ», «Հայկական վերածնունդ», «Հայաստանի Կոմունիստական» և «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունները, «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքը, «Ելք» դաշինքը, Կոնգրես-ՀԺԿ դաշինքը և «Ծառուկյան» դաշինքը:

Back to top button