Տնտեսական

Քննարկվել են հայ-ռուսական ներդրումային հիմնադրամի ստեղծման վերաբերյալ հարցեր

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը Մոսկվայում հանդիպել է Ռուսաստանի Դաշնության առևտրի և արդյունաբերության նախարար Դենիս Մանտուրովի հետ։

Նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, երկու նախարարները քննարկել են փոխգործակցությունը գյուղատնտեսական մեքենաշինության ոլորտում։

Սուրեն Կարայանը և Դենիս Մանտուրովը անդրադարձել են նաև ռադիոէլեկտրոնային արդյունաբերության ոլորտում երկու երկրների համագործակցությանը և հայ-ռուսական ներդրումային հիմնադրամի ստեղծմանը։

Ցուցադրել ավելի
Back to top button