Տնտեսական
Կառավարությունը կարեւոր է դեսպանների դերը ներդրումների ներգրվման գործում


Տնտեսության ակտիվացման համար Կարեն Կարապետյանի կառավարությունը որդեգրել է ներդրումներ ներգրավելու քաղաքականություն: Մարզերից ու Երևանից ստացվող ներդրումային ծրագրերը քննարկվում են տարբեր կառույցներում, վերջնական փուլում վճռորոշ քննությունը կառավարությունում է անցկացվում: Քիչ ներդրումներ պահանջող ծրագրերը փորձ է արվում կյանքի կոչել կառավարության միջոցներով, խոշորների համար արտասահմանցի ներդրողներ են փնտրվում: Դրանք մեկտեղվել են մեկ էլեկտրոնային հարթակում: Օտարերկրյա ներդրողներ ներգրավելու գործում կարևորվում է հատկապես դիվանագիտական կառույցների աշխատանքը: Հայ դիվանագետները, սակայն, միշտ չէ, որ Հայաստանից հնչող հայտարարություններին տեղյակ են, կամ էլ արդեն իրականացվող ներդրումային ծրագրերի մասին կարողանում են ինֆորմացիա ստանալ: