Միջազգային

Բողոքի ալիք՝ ըննդեմ «Ռուսթավի 2» հեռուստաընկերության գործով գերագույն դատարանի վճռի


Երեկ երեկոյան Վրաստանի ընդդիմադիր «Ռուսթավի 2» հեռուստաընկերության գործով գերագույն դատարանի վճռի հրապարակումից հետո բազմաթիվ ցուցարաներ գիշերն անց են կացրել ընկերության բակում տեղադրված վրաններում: Հիշեցնենք`Վրաստանի գերագույն դատարանը վճռել է, որ հեռուստաալիքի սեփականության իրավունքն անցնում է նախկին սեփականատեր Քիբար Խալվաշիին: Սա նշանակում է, որ երկրի միակ ընդդիմադիր հեռուստաալիքը կփոխի իր քաղաքականությունը: Ընդդիմադիր գործիչներn այս ամենում մեղադրում են իշխող «Վրացական երազանք»-ի հիմնադիր, նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին: Մեդիա փորձագետները ահազանգում են`իրադարձությունը սպառնում է մեդիա դաշտի անկախությանը եւ ժողովրդավարությանը:

Վրաստանի ամենազդեցիկ ու հարուստ պատմություն ունեցող լրատվամիջոցներից մեկի`«Ռուսթավի 2»  հեռուստաընկերության հարցով վճռի կայացումը որոշում է ընդամենը մեկ  հարց` արդյոք մենք արժանի ենք այն եվրոպական ընտրությանը, որի մասին խոսում ենք արդեն 25 տարի: Ասում է վրացի փորձագետ Գելա Վասաձեն, ով հարյուրավոր քաղաքացիների հետ փողոց է դուրս եկել` ի պաշտպանություն «Ռուսթավի 2»-ի:

«Մենք այսօր ականատես ենք լինում, թե ինչ է լինում, երբ երկիրը հայտնվում է մի օլիգարխի ձեռքերում. մեղմ ասած մի շատ հարուստ մարդու ձեռքերում, ով մեծ քաղաքական կապեր ունի նաև…»:

Վասաձեն նկատի ունի նախկին վարչապետ, վրացի միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիին, ով  2012 թ. խորհդարանական ընտրություններում իր հիմնադրած «Վրացական երազանք» կոալիցիայով համոզիչ հաղթանակ տարավ Միխեիլ Սահակաշվիլիի գլխավորած «Միացյալ ազգային շարժման» նկատմամբ: Իվանիշվիլին`երկրում իշխանափոխության հասնելով, ինչպես և հայտարարել էր, հեռացավ քաղաքականությունից, հրաժարական տալով նաև վարչապետի պաշտոնից: Սակայն, երկրի ընդդիմությունը վստահ է, որ դրանից հետո էլ բոլոր հարցերը կուլիսների հետևում նա է լուծում.«Նա ինքն է մեր երկրի իրական իշխանությունը և դա է ամենամեծ խնդիրը»:

Վասաձեն նշում է, որ Իվանիշվիլին ավելի վաղ էր որոշել լուծել «Ռուսթավի»-ի հարցը:

«Ռուսթավի 2»  հեռուստաընկերությունը հիմնվել է 1993-ին, այն համարում են    Վարդերի հեղափոխության դրոշակակիր. 2003-ին հեռուստաընկերությունը Թբիլիսիի կենտրոնում հսկայական էկրանով ցուցադրում  էր Սահակաշվիլիի առաջնորդությամբ նախկին նախագահ Էդուարդ Շեւարդնաձեի իշխանության դեմ անցկացվող բազմամարդ ցույցերը:  Վասաձեն համաձայն չէ տարածաված այն լուրերի հետ, թե հեռուտաընկերության պաշտպանության համար սկսված պայքարը երկրում ևս մեկ հեղափոխության սկիզբ է դառնալու. «Ես դրան պատրաստ զանգված այսօր չեմ տեսնում: Բայց անհրաժեշտ եմ համարում նրանց կողմից այս իշխանությունների գործունեության կասեցումը: Եթե դա չստացվի, հասարակությունը կգնա նաև այդ քայլին: Իհարկե, Ռութավին  վերահսկվում էր ընդդիմության`այսինքն Սահակաշվիլիի կողմից, սակայն դա այսօր ոչ մի նշանակություն չունի.  «Ռուսթավին»  միակ հեռուտաընկերությունն է, որի միջոցով հասարակությունը վերահսկում է իշխանություններին, այն միակ այլընտրանքային աղբյուրն է, որի փակումն իշխանությունը թույլ է տալիսվատ բան անել»:   

Նախկին  նախագահ Միխաիլ Սահակաշվիլին, ով պաշտոնավարման ավարտին հեռացել է Վրաստանից և այժմ ներգրավված է Ուկրաինայի ներքաղաքական գործընթացներում, հիասթափված է դատարանի որոշումից: Այս մասին «Ռադիոլուրին» ասաց Թբիլիսիում գտնվող նրա կինը` Սանդրա Ռուլոֆսը.«Երկրի ամենաքննադատող մեդիան չպետք է կանգ առնի: Իշխանությունները չպետք է այս քայլին գնային, սակայն քանի որ գնացին, կտեսնեն այն,  ինչ կտեսնեն»:

Հեռուստաընկերության ղեկավարությունը հայտարարել է, որ երկրի կառավարությունը միևնունն է չի կարող կանգնեցնել ազատ խոսքը, և իրենք եթերից չեն հեռանա: «Ռուսթավի 2»-ի ղեկավարը սեփականատիրոջը նաև առևտրային առաջարկ է արել` իրենց վաճառել ընկերությունը: Պատասխանից հետո էլ միայն պարզ կլինի, թե բողոքի ակցիաները կշարունակվեն, թե` ոչ:  Հեռուստաընկերության ղեկավարությունը պատրաստվում է դմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Ցուցադրել ավելի
Back to top button