ԿարևորՀասարակություն

Արտակարգ դեպք՝ Երեւանում.տղամարդը սպառնում է ցած նետվել վերամբարձ կռունկից


Այսօր արտակարգ դեպք է գրանցվել Երեւանում: 50-60 տարեկան տղամարդը, բարձրացել է Խանջյան փողոցի վրա գտնվող վերամբարձ կռունկի վրա և սպառնում է, որ իրեն ցած կնետի։ Նշված վայր են ժամանել մեծ թվով ոստիկաններ ու փրկարարներ։ Տղամարդու հետ բանակցություններ են վարում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի փրկարարական վարչության պետ, գեներալ-մայոր Ներսես Նազարյանը, ոստիկանության Կենտրոնական բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը։ Ժամանել է նաև շտապօգնության բժիշկների խումբը։

Նկարը՝ shamshyan.com-ի

Back to top button