Միջազգային

Նոբելյան կոմիտեն հայտնել է խաղաղության մրցանակի 318 հավակնորդների մասին

Նոբելյան կոմիտեն մարտի 2-ի երեկոյան կազմել է խաղաղության մրցանակի թեկնածուների երկար ցուցակը: Ընդամենն առաջադրված է 318 հավակնորդ, ինչը գրեթե ռեկորդային թվաքանակ է. Ավելի շատ եղել է միայն 2016 թվականին, երբ պարգևին հավակնում էր 376 թեկնածու,- գրում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով  Նորվեգիայի Նոբելյան ինստիտուտի կայքում զետեղված հաղորդագրությանը։

Այս տարի մրցանակի համար անվանակարգվել է 215 ֆիզիկական անձ և 103 կազմակերպություն: Ավանդույթի համաձայն, նրանց անունները չեն բացահայտվում: Նոբելյան կոմիտեն անվանակարգորդների ցուցակը կկրճատի մինչև 20 և միայն այդ ժամանակ կհրապարակի այն:

Մրցանակի հանձնումը կկայանա հոկտեմբերին Օսլոյում։

Ցուցադրել ավելի
Back to top button