ԿարևորՀասարակություն

Մարտի 3-ի դրությամբ ԱԺ ընտրությունների ընտրողների ընդհանուր թիվը 2,564,734 է

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 8-րդ հոդվածի 7-րդ մասի` Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ` քվեարկության օրվանից առաջ 30-րդ օրը, ՀՀ ոստիկանությունը հրապարակել է Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը` նշելով նաև ըստ գտնվելու վայրի ընտրողների և հաշվառում չունեցող ընտրողների թիվը:

Այսպիսով՝ քվեարկության օրվանից 30 օր առաջ Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների ընտրողների ընդհանուր թիվն է` 2.564.734:

— ըստ գտնվելու վայրի ընտրողների թիվը` 0,
— հաշվառում չունեցող ընտրողների թիվը ` 0:

Ցուցադրել ավելի
Back to top button