Հասարակություն

ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են հայ ռազմագերուն

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն օրերս այցելել են հայ ռազմագերի Արսեն Բաղդասարյանին:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԿԽՄԿ Լեռնային Ղարաբաղի առաքելության տեղեկատվության բաժնի աշխատակից Էթերի Մուսայելյանն ասել է. «Այցի ժամանակ ռազմագերուն փոխանցվել են նորություններ իր ընտանիքից, ինչպես նաև իր մասին նա որոշակի տեղեկություններ է փոխանցել իր ընտանիքի անդամներին»:

«Համաձայն իր առաքելության` ԿԽՄԿ-ն բանտարկյալներին այցելում է, որպեսզի նրանց ազատազրկման պայմանների և վերաբերմունքի դիտարկում անցկացնի և կապ ապահովի բանտարկյալների և նրա հարազատների միջև»,- նշել է Էթերի Մուսայելյանը։

Հիշեցնենք, որ Արսեն Բաղդասարյանը գերեվարվել է 2014թ. դեկտեմբերի 26-ին։

Ցուցադրել ավելի
Back to top button