Հասարակություն

Ապրիլյան խոշտանգումները՝ Բաքվի այլատյացության քարոզչության հետեւանք


«Վերջին  ժամանակներում Հարավային Կովկասում՝ մեր տարածաշրջանում, նկատվում է  ատելության, բռնության քարոզչության աճ: Մենք դա նաեւ զգացինք ապրիլյան պատերազմի ժամանակ, երբ եղան դաժանություններ, խոշտանգումների դեպքեր»,- «Այլատյացությունը եւ դրա հետեւանքները մարդու իրավունքների տեսանկյունից» կլոր սեղան-քննարկման ժամանակ այսօր ասել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: Նրա համոզմամբ՝ ապրիլյան խոշտանգումները Բաքվի այլատյացության քարոզչության հետեւանքն են: Ու որքան էլ Ադրբեջանն իրեն փորձում է զսպել՝ պարբերաբար պոռթկումներն արդեն ստիպում են միջազգային հանրությանը որոշակի հետեւություններ անել:


Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վերջին շրջանի աշխատանքը վկայում է, որ միջազգային հարթակում արդեն հասկացել են՝ Ադրբեջանում որոշակի  խնդիրներ կան, որոնց հիմքում այլատյացությունն է: Այս հարցում կան հստակ նոր դրսեւորումներ եւ մեսիջներ, որոնք վրա ուշադրություն է հրավիրում միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը:

Որքան էլ Ադրբեջանը փորձում է ընդունել եվրոպական կեցվածք ու նույնիսկ ԵԽ-ին անդամակցելիս ստորագրել էր տարբեր Խարտիաներ, բայց դրանք շատ հաճախ ոտնահարում է: Հայատյացությունը մեր հարեւան երկրներում ոչ միայն պաշտոնական մակարդակում է ու ԶԼՄ-ներում, այլեւ ամենավտանգավոր հարթությունում՝ դպրոցական դասագրքերում եւ ուսումնական հաստատություններում: Վերջին օրինակներից է հիշեցնում Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը:

Արցախի օմբուդսմենը չի բացառում, որ առաջիկայում կունենա առանձին մի զեկույց ադրբեջանցիների կողմից հայատյացության դրսեւորման վերաբերյալ, փաստահավաք գործողությունները դեռ շարունակվում են: Այդ դրսեւորումներն ակնառու դարձան հենց ապրիլյան պատերազմի ժամանակ: Ադրբեջանական հասարակության կեցվածքն այդ օրերին բացահայտում չէր Բաքվում ծնված, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանի համար:

Ադրբեջանում օր օրի խորացող հայատյացության դեմ չի փորձում միջոցներ ձեռնարկել նույնիսկ Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանը: Չի բացառվում, որ ապրիլյան պատերազմում գրանցված դաժանությունները նաեւ նրա կոչերի հետեւանքն են:

Ապրիլյան պատերազմից հետո Ադրբեջանը ցուցադրաբար փորձեց նվազեցնել հակահայկական քարոզչությունը, բայց դա տեւեց մոտավորապես երկու ամիս: Դրանից հետո կրկին չդիմացան՝ ասում է ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան:

Ի դեպ, սա այն երգչուհին էր, որը խորհրդային տարիներին համերգներ էր տալիս եւ հսկայական դատլիճներ հավաքում հենց Երեւանում: Ներքինից եկող պոռթկումները  ապրիլյան պատերազմից հետո ունեցավ նաեւ ադրբեջանական շրջաններից մեկի ղեկավարը՝ որոշեց այրել հայկական պետական դրոշը, բայց քանի որ լավատեղյակ չէր՝ դրոշը հակառակ էր պահել եւ փաստացի այրել էր մեկ այլ պետության՝ Կոլումբիայի պետական դրոշը: Սա լուրջ միջազգային աղմուկ բարձրացրեց՝ ասում է Էլիբեգովան:

Այս ամենին հաջորդեց Լապշինի գործը, Արցախում աշխատած գիտնականներին Ինտերպոլի միջոցով հետախուզում հայտարարելու անհաջող փորձը։ Բայց այսպիսի դրսեւորումները Ադրբեջանում միայն հայերի հանդեպ չեն: ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանն ասում է, որ Ադրբեջանում ձուլման քաղաքականությունից չի կարողացել խուսափել մահմեդական որեւէ տեղաբնիկ ժողովուրդ։

«Այլատյացությունը եւ դրա հետեւանքները մարդու իրավունքների տեսանկյունից» կլոր սեղան-քննարկման մասնակիցներն ընդհանուր առմամբ այս պահին հույսեր չեն կապում նաեւ «Խաղաղության պլատֆորմ» կոչվածի հետ, քանի որ բազմաթիվ օրինակներ կան, թե նույն պլատֆորմին անդամագրված գործիչներն ինչպիսի ծայրահեղ հայատյաց հայտարարություններ են անում:

Ցուցադրել ավելի
Back to top button