Հասարակություն

Այսօր Գրողի համաշխարհային օրն է

Ամեն տարի մարտի 3-ին աշխարհի գրեթե բոլոր երկրներում նշվում է Գրողի համաշխարհային օրը (World Day of the writer): Այն ստեղծվել է Միջազգային PEN-ակումբի 48-րդ կոնգրեսի որոշմամբ, որն անցկացվել է 1986 թվականի հունվարի 12-18-ը: Իսկ PEN-ակումբը ստեղծվել է 1921 թվականին, Լոնդոնում:

Կազմակերպության հապավումը կազմված է անգլերեն հետեւյալ բառերից. Poets՝ բանաստեղծներ, Essayists՝ ակնարկ գրողներ, Novelists՝ վիպագիրներ: Բացի այդ, pen բառն անգլերենից թարգմանաբար նշանակում է գրիչ:

Ըստ Calend-ի, կազմակերպության ստեղծման գաղափարն անգլիացի գրող Քեթրին Էմի Դոուսոն-Սքոթինն է:

Ցուցադրել ավելի
Back to top button