Քաղաքական

ԱԺ որակից մինչեւ Արցախի անկախության ճանաչում. վերջին ճեպազրույցներն այս խորհրդարանում


ԱԺ-ում այսօր տեղի են ունեցել  խորհրդարանական վերջին  ճեպազրույցները, իսկ խմբակցությունների ներկայացուցիչները, շեղվելով  բուն քննարկումից, գնահատականներ են հնչեցրել այս ու այն ուժի ընտրած նախընտրական կարգախոսների վերաբերյալ, ապա ավելի կոնրետ միմյանց  հռետորական հարցեր ուղղել, թե ինչպես են իրագործելու այս կամ այն տեսլականը: Իսկ մինչ այդ, ՀԱԿ – խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը  հետաքրքրվել է, թե լրագրողներն այսօր առավոտյան ինչ երաժշտություն են լսել:

Ու ինչպես ասաց ԱԺ պատգամավոր ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը  անցնենք  արդեն խորհդարանական գաղջ մթնոլորտին. Մանուկյանը միակն էր, ով  գնահատեց  այս քառօրյայի աշխատանքները, ասաց, որ ամենատխուր քառօրյան է  եղել այս խորհրդարանում, բայց ռեկորդ է գրանցվել՝ 3 օրում 60 քվեարկություն ու ընդունված 46 օրենք:

«Աշխարհը չունի նման բան: Մեկ րոպեում ՝մեկ օրենք: Սա է մեր խորհրդարանի որակը, հիմա էլ ընտրակաշառք են բաժանում, որ գան նորից նույն որակով աշխատեն»:

Խորհրդարանի որակի մասին դեռ կխոսնենք։ Նախընտրական քարոզարշավի դուրս եկած ուժերը քննարկում են մեկը մյուսի կարգախոսները.  Այսպիսով՝ հանրապետականները մեծ հակասություն չեն տեսնում իրենց նախընտրական կարգախոսում տեղ գտած «անվտանգության» եւ «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի «խաղաղության» միջև։

Դաշնակցությունը «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի «Խաղաղություն, հաշտություն, բարիդրացիություն» կարգախոսի մեջ տեսնում է պարտվողականություն։ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ասում է, որ Ադրբեջանը մտադիր չէ գնալ զիջումների ու հարց է ուղղում՝ այդ պայմաններում ինչպե՞ս է ՀԱԿ-ը մտադիր հասնել խաղաղության։

«Դե դրա հեշտ ձեւը հանձնվելն է, եթե պատերազմը դադարելու արագ լուծման ձեւ ենք որոնում, հեշտը հանձնվելն է: Եկեք հանձնվենք, ասենք Ադրբեջանն էս ա ուզում, որպեսզի բավարարենք նրա քմահաճույքները»:

Արմեն Ռուստամյանը հիշեցնում է, որ հենց այդ թեզի պատճառով ժամանակին հրաժարական տվեց Լևոն Տեր-Պետրոսյանը; Դաշնակացական գործիչը այնպիսի տպավորություն ունի,որ  Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանն առ այսօր չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն ու առաջարկեց,որպեսզի Տեր Պետրոսյանը  դիմի Ադրբեջանի ղեկավարին եւ կոչ անի, որ Իլհամ Ալիեւը ճանաչի Արցախի անկախությունը: Ի դեպ՝  անկախություն ասելով Ռուստամյանը նկատի չուներ  Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի տարածքը, այլ նաեւ Ղարաբաղի անկախության հռչակման պահին ներկա տարածքը ՝Շահումյանի շրջանի հետ:  Ահա այստեղ կոնգրեսական Արամ Մանուկյանը հեգնանքով է արձագանքում  դաշնակցական պատգամավորին։

«Սոչին ու Ստամբուլն էլ գումարենք հետը եւ համաձայնություն տանք, ինչի՞ չէ: Ցանկությունների առումով Դաշնակցությունը ներկայացնում է բաժակաճառ»:

Ռեալության թեման շարունակում է արդեն ՀՀԿ- կան  պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը, բայց այս ռեալությունը վերաբերվում է  արդեն քաղաքական ուժերի նախընտրական խոստումներին։ Ասում է, որ ժողովուրդը չի հավատա այն քաղաքական ուժերին, ովքեր հայտարարում են, թե մեկ ամսում, մեկ տարում կբարձրացնեն թոշակներն ու աշխատավարձերը. դրանք նախընտրական հնարքներ են ու պոպուլիզմ:

Պոպուլիզմի թեման չի շրջանցում «Հայկական վերածնունդ»  կուսակցությունից  Մհեր Շահգելդյանը, ասում է՝ հստակ պոպուլիզմով զբաղվում է վարչապետ Կարեն Կարպետյանտը:

Վարչապետի  մեկ այլ հայտարության էլ անդրադառնում է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վարհամ Բաղդասարյանը. հիշեցնենք, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հարցին ի պատասխան՝ վարչապետն  ասել էր, որ  կերոսինի մաքսազերծման հետ կապված խնդիրներ կան, քանի որ կերոսինի հետ ինչ-որ բան են խառնում` ստանանում  անորակ նավթամթերք, ինչի պատճառով էլ ապրիլյան պատերազմի ժամանակ ռազմական տեխնիկայի որոշ միջոցներ խափանումներով են աշխատել։

ՀՀԿ խմբակցության ղեկավարն ասաց՝ եթե  կան նման դեպքեր,  ապա հետաքննության կարիք ունեն,  ու իրավապահները պետք է դրա պատասխանը տան:

Ցուցադրել ավելի
Back to top button