ԿարևորՀասարակություն

«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի հաշվին 808 հազար 921 դոլար է հավաքագրվել


Այսօր ՊՆ-ում հրավիրվել էր մարտական գործողությունների ժամանակ զոհված կամ հաշմանդամություն ստացած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության հիմնադրամի առաջին նիստը:  Հիմնադրամի խորհրդի նախագահ  է  ընտրվել  պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, հիմնադրամի տնօրեն նշանակվել  ԿԲ իրավաբանական վարչության պետ Վարուժան Ավետիքյանը: Հաստատվել է  նաև հիմնադրամի բյուջեն: Այս պահի դրությամբ հավաքագրված գումարի չափն է՝ 393 մլն 506 հազար 964 դրամ (մոտ $812 հազար): Հավաքագրված գումարից դեռ հատկացումներ չեն կատարվել:

Նշենք, որ Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի երեք անդամ ընտրվել է այն ՀԿ-ների կողմից, որոնք պաշտպանության ոլորտում ունեցել են որոշակի փորձ: Նրանք են` «Զինվոր» ՀԿ-ի համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը, ԵԿՄ ներկայացուցիչ Մեսրոպ Մանուկյանը, «Արար» հիմնադրամի ներկայացուցիչ Արամ Մեհրաբյանը: Երեք անդամ է լինելու կառավարությունից` պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ֆինանսների նախարար Վարդան Արամյանը և մեկ հոգի ընդդիմությունից:

Back to top button