Քաղաքական

Ֆրանսիան ողջունել է ՀՀ-ԵՄ բանակցությունների ավարտը

Ֆրանսիան ողջունել է Հայաստանի և Եվրամիության Համապարփակ և ուժեղացված գործընկերության համաձայնագրի (EU-Armenia Comprehensive and Enhanced Partnership Agreement) շուրջ բանակցությունների ավարտը: Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ բանակցություններն ավարտվել են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի՝ մարտի 8-ից 9-ը Ֆրանսիա կատարելիք պաշտոնական այցից մի քանի օր առաջ:

«Այս համաձայնագիրը 2014թ. մայիսին Հայաստանի նախագահի՝ Եվրամիության հետ կապերն ամրապնդելու ցանկության մասին հայտարարության արձագանքն է: Համաձայնագիրը կամրացնի քաղաքական երկխոսությունը Հայաստանի և Եվրամիության միջև, որը վերաբերում է ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին և օրենքի գերակայությանը: Այն կաշխուժացնի համագործակցությունը էներգետիկայի, տրանսպորտի և բնապահպանության ոլորտներում, ինչպես նաև նոր հնարավորություններ կստեղծի առևտրի և ներդրումների համար», — ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ հաղորդագրության տեքստում:

Ցուցադրել ավելի
Back to top button