Հասարակություն

Հանձնարարականներ` կառավարության նիստում


Հանձնարարականներ` կառավարության նիստում: Վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձել է ԴԱՀԿ-ի կողմից  ֆիզիկական ու իրավաբանական անձնանց  դրամական միջոցների վրա պարտավորության չափի անհամաչափ կալանք դնելու խնդրին.

«Արդյունքում նման արգելանքները հատկապես հաշվի առնելով, որ դրանք կիրառվում են դատական գործերում, որոնց տևողությունը բավական երկար է: Հաճախ լուրջ խոչընդոտ է դառնում նաև բիզնեսի համար: Ստեղծված իրավիճակը հիմնականում պայմանավորված է լինում օրենսդրական մակարդակով առկա խոչընդոտներով: Այդ իսկ պատճառով, ՀՀ արդարադատության նախարարին հանձնարարում եմ մեկամսյա ժամկետում ԴԱՀԿ կողմից ֆիզիկական և իրավաբանական անձանց որպես հայցի ապահովման միջոց արգելանքները գույքի կամ դրամական միջոցների վրա առավել համաչափ դրվելու և այդ ոլորտում առկա օրենսդրական խոչընդոտները վերացնելու ուղղությամբ կառավարության աշխատակազմ առաջարկություն ներկայացնել»:

Կուսումնասիրվեն նաև բնապահպանական վճար վճարողների կառուցվածքը, կտարանջատվի  փոքրածավալ և նվազ վտանգավորություն ներկայացնող ախտոտողներին, կմշակվի բնապահպանական վճարների վճարման նախագծերի և հաշվետվությունների  պարզեցված ընթացակարգեր: Հանձնարականը ստացել է  բնապահպանության նախարար Արվիկ Մինասյանը: Կարեն Կարապետյանի խոսքով՝ բնապահապանական վճարների հիմնական մասը վճարվում է խոշոր ախտոտողների կողմից, սակայն թղթաբանությունը, հաշվետվությունների ներկայացման ձևը և ծավալը նույնն է բոլոր ախտոտողների համար։

«Արդյունքում, չունենալով ախտոտման վճարումների մեծ ծավալներ՝ փոքր ծավալի ախտոտողները զգալի ժամանակ և ռեսուրսներ են ծախսում նախագծերի ուսումնասիրությունների հաշվետվությունների համար, իսկ լիազոր մարմինները զգալի աշխատանքային և այլ միջոցներ են ծախսում վերջիններիս հսկողության տեղեկատվական հավաքագրման վերլուծման համար»:

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button