Մշակույթ

Կլիմտի գեղանկարը Sotheby’s աճուրդում վաճառվել է մոտ 60 միլիոն դոլարով

Ավստրիացի հայտնի գեղանկարիչ Գուստավ Կլիմտի «Գյուղական այգի» կոչվող կտավը Լոնդոնի Sotheby’s հեղինակավոր աճուրդում վաճառվել է 47,97 մլն ֆունտ ստերլինգով (59.3 մլն դոլարով), փոխանցում է ՏԱՍՍ -ը:

Ըստ Sotheby’s-ի պաշտոնական կայքի՝ դա երրորդ ամենախոշոր գումարով վաճառված կտավն է  ողջ եվրոպական գեղանկարչության պատմության մեջ:

Կազմակերպիչները համոզված են, որ «Գյուղական այգին» այն լավագույն աշխատանքներից է, որ երբևէ ներկայացվել է իրենց աճուրդում:

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button