Հասարակություն

Արթուր Սարգսյանը հրաժարվել է քաղաքացիական հիվանդանոց տեղափոխվելուց

ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Արթուր Սարգսյանը, ով առավել հայտնի է «հաց բերող» անունով, փետրվարի 10-ից գտնվելով հացադուլի մեջ, հրաժարվում է նաև առհասարակ որևէ տեսակի բժշկական օգնություն ստանալուց։

Քրեակատարողական ծառայության հաղորդմամբ, հիմնարկի թե վարչակազմի և թե համապատասխան մասնագետների, ինչպես նաև իր փաստաբանների հորդորները հացադուլը դադարեցնելու և պատշաճ բուժօգնություն ստանալու վերաբերյալ մշտապես մնացել են անպատասխան։

Սպառելով Ա. Սարգսյանին բուժօգնություն տրամադրելու հնարավորություն ունենալու բոլոր եղանակները՝ երեկ ժամը 19:00-ի սահմաններում, քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կողմից հրավիրվել է շտապ բուժօգնության խումբ՝ վերջինիս քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու և նրա առողջական վիճակի մասին հավելյալ տեղեկատվություն ունենալու, ապա անհրաժեշտության և հնարավորության դեպքում նաև պատշաճ բժշկական օգնություն տրամադրելու նկատառումով։

Ա. Սարգսյանը սակայն հիմնարկի վարչակազմի, համապատասխան մասնագետների, իր փաստաբանների և շտապօգնության աշխատակիցների ներկայությամբ հրաժարվել է ինչպես քաղաքացիական հիվանդանոց տեղափոխվելուց, այնպես էլ վերջիններիս կողմից իրականացվող որևէ բժշկական գործողությունից, ինչի վերաբերյալ կան համապատասխան արձանագրություններ։
Քրեակատարողական ծառայությունը նաև  հայտնում է, որ այս պահի դրությամբ Ա. Սարգսյանն ունի սթափ գիտակցություն և հստակ խոսք։

Ցուցադրել ավելի
Back to top button