Հասարակություն

Ռուս զբոսաշրջիկների հոսքը Հայաստան ավելանալու միտում ունի

Ռուսական ներքին անձնագրերով Հայաստան այցելելու հնարավորությունը դրականորեն կանդրադառնա Ռուսաստանից Հայաստան զբոսաշրջային հոսքի վրա, հայտնում են Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիայի մամուլի ծառայությունից: Ասոցիացիայից նշել են, որ Հայաստանը հանրաճանաչ է ռուսաստանցի զբոսաշրջիկների շրջանում, ուստի ներքին անձնագրերով այցելելու հնարավորությունը զբոսաշրջային հոսքը կմեծացնի:

Սակայն հաշվի առնելով, որ ռուսաստանցի զբոսաշրջիկները Հայաստան այցելությունները համատեղում են նաեւ Վրաստան այցելելու հետ, նրանց մի մասը, այնուամենայնիվ, արտասահմանյան անձնագրի կարիք կունենա: Մամուլի ծառայությունից ընդգծել են, որ զբեսաշրջային հոսքի ավելացման վրա դրական է ազդում ավիաչվերթների մեծ քանակը:

Զբոսաշրջային ոլորտի ներկայացուցիչները նշել են, որ ավելի մեծ պահանջարկ ունեն 3-5 օր տեւողությամբ տուրփաթեթները, իսկ անհատական զբոսաշրջիկները նախընտրում են 7-օրյա երթուղիները: Ռուսաստանցիներին դուր է գալիս նաեւ Ջերմուկ եւ Արզնի առողջարաններում բուժումը:

Ցուցադրել ավելի
Back to top button