ԿարևորՔաղաքական

Մարտի 1-ը դաս՝ իշխանությունների համար.«Ռադիոլուր»-ի հարցազրույցը Սամվել Նիկոյանի հետ


Տեղի են ունեցել փոփոխություններ, որոնք հասարակությանը թույլ չեն տա գնալ նման քայլերի,  մարտի 1-ի դառը փորձը  նաև իշխանություններին է ստիպել շատ հարցերում  այլ վարքագիծ որդեգրել՝ այսօր « Ռադիոլուրի» հետ զրույցում ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորի, Մարտի 1-ի խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի նախագահ  Սամվելի Նիկոյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք հնարավոր է համարում մարտիմեկյան իրադարձությունների կրկնությունը:

Նիկոյանի գնահատմամբ՝  մարտի 1-ը թե ընդդիմության, թե  իշխանության փոխադարձ անհադուրժողականության հետևանք էր: «Գնում էր ռեսուրսների դաժան պայքար, չկար հանդուրժողականության, միմյանց լսելու անգամ փոքր ցանկություն», -ասում է պատգամավորը:

Մարտի մեկի պատճառների ու հետևանքների, քաղած դասերի ու եզրահանգումների,  հարցի նկատմամբ փոփոխվող քաղաքական դիրքրոշումների մասին «Ռադիոլուրը» զրուցել է  ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամվոր, Մարտի 1-ի գործով  խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանի հետ:

 

Ցուցադրել ավելի
Back to top button