ԿարևորՔաղաքական

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել անհապաղ վերսկսել ԼՂ խնդրի շուրջ առարկայական բանակցությունները

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը մտահոգություն է հայտնել Ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի սրման առնչությամբ և կոչ արել հակամարտող կողմերին պահպանել հրադադարի ռեժիմը և անհապաղ վերսկսել առարկայական բանակցությունները, լրագրողներին հայտարարել է գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Մենք մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով բախումների մասին վերջերս ստացված հաղորդագրություններով»,- ասել է նա՝ շեշտելով, որ Գուտերեշն ամբողջությամբ աջակցում է Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին, որոնք ուղղված են լարվածության վտանգավոր մակարդակի նվազեցմանը և իրավիճակի հետագա սրման կանխմանը:

ԳՔ ներկայացուցիչն ընդգծել է նաև, որ Անտոնիու Գուտերեշը կոչ է արել կողմերին հետ կանգնել ցանկացած գործողությունից, որը կարող է վնաս հասցնել հրադադարի մասին համաձայնագրին, և առանց հապաղելու վերականգնել առարկայական բանակցությունները՝ ուղղված հակամարտության խաղաղ կարգավորմանը:

Ցուցադրել ավելի
Back to top button