ԿարևորՔաղաքական

Լևոն Յոլյանն ընտրվեց ՎՊ նախագահ


ԱԺ նիստն այսօր մեկնարկել է մեկ րոպե լռությամբ: Այսօր Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված ջարդերի զոհերի հիշատակի եւ բռնագաղթված հայ բնակչության իրավունքների պաշտպանության օրն է:

Այսօր ԱԺ-ում նաեւ ընտրությունների օր է: Մեծ ընդմիջման մեկ ժամվա ընթացքում պատգամավորները փակ գաղտնի քվեարկությամբ ընտրելու են ՎՊ նախագահին: 15 օր առաջ այդ պաշտոնից հրաժարականի դիմում էր ներկայացրել Իշխան Զաքարյանը, երեկ պատգամավորները քննարկել են այդ պաշտոնի համար միակ՝ Լեւոն Յոլյանի թեկնածությունը: 2016-ի փետրվարի 29-ին ՀՀ Նախագահի հրամանագրով Յոլյանը նշանակվել է Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար, մինչ այդ նա 12 տարի զբաղեցրել է ՎՊ նախագահի տեղակալի պաշտոնը:

Պատգամավորները նաեւ քվեարկել են եւ ընդունել երեկ քննարկված նախագծերը՝ թվով 11 հատ: Դրանց շարքում է, օրինակ՝ կառավարության առաջարկը՝ վերացնել ճանապարհային երթեւեկության ոլորտում թույլ տրվող իրավախախտումների համար նշանակվող տուգանքները սահմանված ժամկետում չվճարելու հիմքով դրանց նկատմամբ 25 եւ 50 տոկոսի չափով հաշվարկվող ավելացումների ինստիտուտի կիրառությունը:

Ցուցադրել ավելի
Back to top button