Հասարակություն

Արտագաղթն ու խեղված ճակատագրերը


«Ռադիոլուրը» շարունակում է «Սոցիալական Հայաստան» շարքը: Նախորդ  հաղորդումներում իմ գործընկեր արդեն անդրադարձել ենք հանրապետության երբեմնի արդյունաբերական քաղաքներից մեկում՝ Չարենցավանում հուսահատության, գործազրկության, առողջապահության խնդիրներին: Շարքի առաջին ռեպորտաժում խոսվում էր սոցիալական ծանր վիճակում հայտնված մարդու մասին, որն աշխատանք չուներ։ Երկրորդը՝ մի ընտանիքի մասին էր, որի անդամներն ունեին աշխատանք, բայց կրկին սոցիալական ծանր վիճակում էին։ Այսօրվա ռեպորտաժը ընտանիքի մասին է, որի հայրը մեկնել է արտագնա աշխատանքի եւ… այլեւս չի վերադարձել։ Հերմինեն ու նրա 2 մանկահասակ երեխաները չգիտեն՝ ո՞ղջ է արդյոք նա։ Մինչ սոցիալական ծանր պայմանները ստիպում են մեր հայրենակիցներին  մեկնել արտագնա աշխատանքի, նրանց մի մասը լքում է հայրենիքը անվերադարձ: Լինում են նույնիսկ դեպքեր, երբ ընտանիքի հայրը գնում է արտագնա աշխատանքի ու այլևս չի վերադառնում, իսկ ընտանիքը մնում է առանց խնամակալի՝ թողնված ճակատագրի հույսին։

   

Back to top button