Քաղաքական

Քաղաքագետ. ժողովրդին ավելի շատ հետաքրքրում է ընտրակաշառքի չափը


Արդյոք մեր երկրում կլինի իշխանափոխություն ընտրությունների միջոցով. այս հարցն են այսօր փորձել վերլուծել  քաղաքագետները. քաղաքագետ Անուշ Սեդրակյանն ասել է, որ ընտրողների մեծ մասին  հետաքրքրում է ընտրակաշառքի չափը, քանի որ  քաղաքական դաշտում՝ լինի իշխանություն թե ընդդիմություն, չկան այնպիսի գործիչներ, որոնց ժողովուրդը կհավատա ու ձայն կտա:

 

Հնարավոր է՞ հասնել իշխանափոխության ընտրությունների միջոցով. հարցն այսօր քննարկվում էր Մեդիա կենտրոնում. քաղաքագետ Անուշ Սեդրակյանն ասում է, որ այժմ տեղի է ունենում ընդհատակյա իշխանափոխություն։ Այսինքն՝ քաղաքական դաշտում  չկան տարբեր ճամբարներ, այլ կան ուժեր, որոնք անընդհատ փոխում են իրենց տեղը. այս կուսակցությունից գնում  են այլ կուսակցություն։ Ընտրողն այդ ընթացքում չի հասկանում՝  տվյալ ուժը իշխանությո՞ւն է ,թե՞ ընդդիմություն:

Սեդրակյանը կես  կատակ- կես լուրջ նկատում  է, որ  հասարակությանը ավելի շատ հետաքրքրում է  ընտրակաշառքի չափը, քանի որ քաղաքական դաշտում՝ լինի իշխանություն թե ընդդիմություն, չկան այնպիսի գործիչներ, որոնց ժողովուրդը հավատա ու  նրանց իր ազատ կամքով  քվե տա:

Քաղաքագետ Սարո Սարոյանը նույնպես համոզված է, որ Հայաստանում ընտրությունների միջոցով չի կարող լինել իշխանափոխություն, քանի որ ընտրությունները վաղուց ստացել են   քաղաքական միջոցառում անունը։ Այսպես կոչված ընդդիմադիր կուսակցություններն էլ պարզապես փորձում են մի քանի մանդատների խնդիր լուծել։
Նկարը՝ Մեդիա կենտրոնի

Ցուցադրել ավելի
Back to top button