Քաղաքական

Չկա որևէ ճնշում իմ նկատմամբ.Արման Թաթոյան


ԱԺ ընտրություններին ընդառաջ՝ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը աշխատանքային խումբ է ստեղծել ընտրական իրավունքների արդյունավետ պաշտպանությունը կազմակերպելու նպատակով: Խմբի առջեւ խնդիր է դրվել  մշտադիտարկումների միջոցով հետազոտել ընտրախախտումների մասին ԶԼՄ-ների ահազանգերը, օպերատիվ ուսումնասիրել եւ քննարկել դրանք: 

 

«Ռազմավարական գործընկերներ». Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսպես է որակում լրագրողների հետ օմբուդսմենի հարաբերությունները։ Ասում է, որ լրագրողների աշխատանքի շնորհիվ շատ դեպքեր դառնում են հրապարակային և իրենց աշխատանքն առավել արդյունավետ է լինում:  Մարդու իրավունքների պաշտպանն այսօր ասուլիս էր հրավիրել ներկայացնելու նոր Սահմանադրությամբ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում տեղի ունեցած փոփոխությունները։ Բայց մինչ փոփոխություններին անդրադառնալը՝ ՄԻՊ-ից հարցրեցինք առաջիկա խորհրդարանական ընտրություններում նրանց լիազորությունների ընդլայնման մասին։ Արդյո՞ք նա կաշկանդված չէ եւ  կա որևէ ճնշում խորհրդարանական ընտրություններին մասնակցող ուժերի կողմից.

«Չկա որևէ ճնշում իմ նկատմամբ այս պահին։ Կարծում եմ՝ չի էլ կարող լինել, չունեմ ոչ մի կաշկանդվածություն»,-ասաց Թաթոյանը:

ՄԻՊ-ը մի քանի անգամ հայտարարեց, որ ընտրական գործընթացների ժամանակ գործելու են բացարձակ անաչառության, թափանցիկության, հրապարակայնության, Սահմանադրությամբ նախատեսված սկզբունքների հիման վրա: Նշեց, որ առավելագույն արդյունավետություն ապահովելու համար 20 հոգուց կազմված աշխատանքային խումբ է ստեղծվել, որը բաժանվելու ենթախմբերի, սահմանվելու է շուրջօրյա հերթապահություն:

«Խմբին հանձնարարված է ուսումնասիրել բոլոր հրապարակումները, հանդիպել քաղաքացիների հետ, անհապաղ արձագանքել բոլոր ահազանգերին եւ հրապարակումներին, իսկ խմբի գործունեությունն օմբուդսմենի անձնական վերահսկողության տակ է լինելու»,-ասաց Թաթոյանը:

Եվ արդեն անդրադարձած  սահմանադրական փոփոխություններին։ ՄԻՊ-ի լիազորությունների շրջանակն է մեծացել, քրեակատարողական հիմնարկներում ուժեղացվել են իրավական գործիքները՝ թարգմանիչների ինստիտուտի ներգրավելուց մինչև  տեխնիկան միջոցների օգտագործում:

Հիմնարար  փոփոխություններից  ՄԻՊ- ն առանձնացնում է  համագործակցությունը հասարական կազմակերպությունների ու անկախ փորձագետների հետ, որոնք ներգրաված են լինելու խոշտանգումների կանխարգելման աշխատանքներում։ Այսինքն՝ իրականացվելու են այցեր քրեակատարողական հիմնարկներ ու այն կրելու է պարբերական բնույթ. Արման Թաթոյանն ասում է, որ նման գործելաոճը խոսում է  ժողովրդավարական  վերահսկողության մեխանիզմների մասին։

Ցուցադրել ավելի
Back to top button