Հասարակություն

Մարզային հեռուստաընկերությունների բողոքը եւ շահագրգիռ մարմինների պարզաբանումը


«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում 2010-ին կատարված փոփոխությամբ լիցենզավորման մրցույթների նոր կարգ սահմանվեց՝ նախատեսելով մեկ մասնավոր մուլտիպլեքսորի գոյություն: Ավելի հասկանալեի լինելու համար նշենք՝ մուլտիպլեքսորը պրովայդեր է, որի լիցենզավորման համար նախորդ տարի անցկացված մրցույթը չկայացավ՝ հայտերի բացակայության պատճառով։ Հաջորդը նախատեսված է մայիսին։ Որպես միջանկյալ լուծում անալոգային լիցենզիաների ժամկետը 1 տարով երկարաձգվեց է, բայց խնդիրը իրականում  չլուծվեց: Մարզային շուրջ 11 հեռուստաընկերություն այսօր կանգնած է փակման վտանգի առաջ։ Խնդիրը ներկայացվել է ՀՀ նախագահին եւ պատկան մարմիններին: Ըստ մարզային հեռուստաընկերությունների ղեկավարների,  ստեղծված անորոշությունը մինչեւ խորհրդարանական ընտրություններ լուծում չի ստանա, օրենսդրական առկա բացերին երեւի լուծում տան արդեն նորըտիրները։ Մարզային հեռուստաընկերությունների բողոքը եւ շահագրգիռ մարմինների պարզաբանումն՝ ամբողջացրել է «Ռադիոլուր»-ը:

Արմավիրի ԱԼՏ հեռուստակայանը մարզում գործող այն 4 հեռուստաընկերություններից է, որը չի ստացել թվային հեռարձակման իրավունք։ Այսինքն՝ «Ավետիս», «Մեր Հայաստան» մարզային հեռուստակայանների նման մատնվել է անորոշության: Ըստ ԱԼՏ-ի տնօրեն Խաչիկ Դանիելյանի, հեռարձակման իրավունք ստացած միակ հեռուստաընկերությունը «Լույսն» է։ Այն էլ չի գործում ներքին, երեւի թե ժամանակավոր որոշմամբ պայմանավորված։ Բայց ահա իրենց պարագայում անորոշության շղթան տանում է դեպի խորհրդարանական ընտրություններ, ու չնայած, այսօր գործում են միայն նեղ լսարանի համար, այնուամենայնիվ, հույս ունեն որ նորընտիր խորհրդարանը կլուծի առկա օրենսդրական խնդիրը։ Այս խնդիրը կարող էր լուծվել, եթե կայանար թվային հեռարձակման կազմակերպման համար հայտարարված մասնավոր մուլտիպլեքսորի մրցույթը։

Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ Տիգրան Հակոբյանն էլ իր հերթին տեղեկացրեց, որ մասնավոր մուլտիպլեքսեր ունենալու համար հաջորդ մրցույթը հայտարարվելու է մայիսին: Իսկ արդյո՞ք մասնակցության հայտ չլինելու պատճառը բարդ պայմաններն են։

«Ստանդարտ պայմաններ են: Խելքին մոտ ներդրումներ են պահանջվում, մեծ իրավունքներ են տրված, որ մուլտիպլեքսն իր գործունեությունը ծավալի: Հայտեր չի լինի, շատ խիստ պահանջներ են ներկայացված: Ծածկույթը պետք է պակաս չլինի պետական մուլտիպլեքսորի ծածկույթից»:

Մարզային հեռուստաընկերությունների ներկայացուցիչները համատեղ հայտարարություն են ընդունել, որտեղ առաջարկում են կոնկրետ լուծումներ և իշխանություններին հորդորում են գտնել դրանցից ամենաարդյունավետը: Խաչիկ Դանիելյանը ներկայացնում է ողջամիտ տարբերակներից մեկը:

Այսօր պետությունը հնարավորություն է տվել մարզային հեռուստաընկերություններին անալոգային հեռարձակում ապահովել, որից բացի, կա այլընտրանքային ճանապարհ եւս ՝ ներառվել մալուխային հեռուստատեսության փաթեթում, կամ ինտերնետային հեռարձակում իրականացնել:  ԱԼՏ հեռուստաընկերության տնօրենը վերջինիս վերաբերյալ իր կարծիքն ունի:

Ի դեպ, մարզային հեռուստաընկերությունների փակման մասին ավելի բարձր սկսվեց խոսվել 2016 թվականի նոյեմբերին, երբ պաշտոնապես ՀՀ-ն անցավ թվային հեռարձակման: Իսկ խնդիրը բարձրացվել է դեռ 2010-ին՝ թվային հեռարձակման անցնելու գործընթացի առաջին օրվանից: Ոլորտի պատասխանատուներ պնդում են, որ դրա մասին տեղյակ են եղել մարզային հեռուստաընկերությունները, սակայն խնդրի լուծման համար ոչինչ չեն արել, այլ հայկական բնավորության համաձայն լուծումներ փորձում են գտնել օրենքի ուժի մեջ մտնելուց հետո:

Ցուցադրել ավելի
Back to top button