ԿարևորՍպորտ

Հանրային ռադիոն նվաճեց ամենաշատ մրցանակները


Հայտնի են ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից կազմակերպված պետական մարմինների հրաձգության մրցաշարի հաղթողներն ու մրցանակակիրները: Հանրային ռադիոն նույնպես մասնակցել է այս մրցաշարին և բավականին պատվով է հանդես եկել: Թիմային պայքարում 33 թիմերի մրցակցությունում Հանրային ռադիոյի թիմը գրավել է 3-րդ պատվավոր տեղը, իսկ անհատական հաշվարկով Հանրային ռադիոյի տնօրեն Արման Սաղաթելյանը նվաճել է 2-րդ մրցանակը: Կանանց պայքարում 2-րդ մրցանակին է արժանացել նաև Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի տեղակալ Լիլիթ Թումանյանը:

Ցուցադրել ավելի
Back to top button