Մշակույթ

Հայտնի է Օսկարի արժանացած «Լավագույն ֆիլմ»-ը

Կինոարվեստի ամերիկյան ակադեմիան «Լավագույն ֆիլմ» անվանակարգում հաղթող է ճանաչել «Լուսնի լույս» (Moonlight) ֆիլմը:

Գլխավոր մրցանակի համար նաև պայքարում էին այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք են՝ «Ժամանում», «Լա Լա Լենդ», «Ցանկացած գնով», «Առյուծ», «Մանչեսթերը ծովի մոտ» և այլն:

Գլխավոր անվանակարգում ի սկզբանե հաղթող է հայտարարվել «Լա Լա Լենդ» -ը, բայց երբ նկարահանող խումբը բեմ է դուրս եկել «Օսկար»-ը ստանալու, միջոցառման պրոդյուսերներից մեկը բացել է ծրարն ու հայտարարել սխալի մասին: Արդյունքում «Լավագույն ֆիլմ» անվանակարգում հաղթել է Բարի Ջենքինսի  «Լուսնի լույսը» կինոնկարը:

Հիշեցնենք, որ Լոս Անջելեսում մեկնարկել է Կինոարվեստի ամերիկյան ակադեմիայի մրցանակի՝ «Օսկար»-ի, բաշխման 89-րդ արարողությունը:

Ցուցադրել ավելի
Back to top button