ԿարևորՔաղաքական

ԵԱՀԿ ՄԽ-ն կոչ է անում հետ քաշել տեխնիկան շփման գծից

ԵԱՀԿ Մինսկի խումբը կոչ է արել թույլ տալ հավաքել ղարաբաղաադրբեջանական զորքերի շփման գոտու չեզոք հատվածից փետրվարի լույս 25-ի առավոտյան կասեցված դիվերսիայի արդյունքում զոհված ադրբեջանցիների մարմինները:

Այդ մասին է ասվում Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) և Ռիչարդ Հոգլանդի (ԱՄՆ)` ղարաբաղաադրբեջանական շփման գծում լարվածության աճի վերաբերյալ տարածած հայտարարությունում:

Հայտարարության մեջ ասվում է. «Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարությունների տեղեկությունների, ինչպես նաև այլ աղբյուրների համաձայն` փետրվարի 25-ի վաղ առավոտյան շփման գծում հրադադարի պահպանման ռեժիմի լուրջ խախտում է արձանագրվել, ինչի արդյունքում կան զոհեր: Մի քանի մարմիններ մնում են «չեզոք գոտում» (no man’s land): Կողմերը միմյանց մեղադրում են դիվերսիայի փորձի մեջ:

Համանախագահները կոչ են անում կողմերին շփման գծին ավելի վաղ մոտեցված ծանր ռազմական տեխնիկան պահել ներկա դիրքերում և թույլ տալ վերցնել մահացածների մարմինները, ինչը երեկ համաձայնեցվել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի միջնորդությամբ: Համանախագահները հիշեցնում են կողմերին ուժի կիրառումից զերծ մնալու իրենց հանձնառությունների մասին»:

Ցուցադրել ավելի
Back to top button