ԿարևորՔաղաքական

ԿԸՀ- ն գրանցեց ԱԺ ընտրություններին առաջադրված բոլոր կուսակցություններն ու դաշինքները (լրացված)

լրացվել է ժամը 15։08- ին

 

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր կայացած արտահերթ նիստում գրանցեց ապրիլի 2- ին կայանալիք ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի համամասնական եւ տարածքային համամասնական ցուցակները։ Գրանցվեցին առաջադրված բոլոր կուսակցություններն ու դաշինքները։

ԿԸՀ- ն վիճակահանությամբ որոշեց ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնացկող 5 կուսակցությունների եւ 4 դաշինքների հերթական համարները:

Ընտրական օրենսգրքի կանոնակարգման համաձայն՝ հերթական համարները տրամադրվեցին վիճակահանությամբ.

«Ելք» դաշինք՝ 1

«Ազատ դեմոկրատներ» կուսակցություն՝  2

«Հայկական վերածնունդ» կուսակցություն՝ 3

«Ծառուկյան»  դաշիքն՝ 4

ԿՈՆԳՐԵՍ-ՀԺԿ դաշինք` 5

«Հայաստանի Հանրապետական» կուսակցություն՝ 6

«Հայաստանի կոմունիստական» կուսակցություն՝ 7

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինք՝ 8

Հ.Յ. Դաշնակցություն՝  9

Ցուցադրել ավելի
Back to top button