Սպորտ

Ստրանջայում բռնցքամարտիկ Բաչկովը կիսաեզրափակիչ է դուրս եկել

Սոֆիայում ընթացող Ստրանջայի միջազգային մրցաշարում տեղի են ունեցել քառորդ եզրափակչի մենամարտերը: 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը, դուրս գալով կիսաեզրափակիչ, արդեն ապահովել է առնվազն բրոնզե մեդալ, իսկ գերծանր քաշային Դավիթ Չելոյանը պարտություն է կրել: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի լրատվության բաժինը:

Երեկոյան մրցահերթում ռինգ դուրս եկած Հայաստանի մյուս 2 ներկայացուցիչները՝ 60 կգ քաշային Կարեն Տոնականյանն ու 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը, պարտություն են կրել Անգլիան ներկայացնող բռնցքամարտիկներից:

Այսպիսով, Սոֆիայում հայաստանցի բռնցքամարտիկներից պայքարը շարունակում է միայն Հովհաննես Բաչկովը:

Ցուցադրել ավելի
Back to top button