Հասարակություն

Պոլսահայությունն սպասում է Մայր աթոռում կայացած համաձայնության արդյունքներին

Ի՞նչ նոր զարգացումներ սպասենք շուրջ 9 տարի է ձգձգվող եւ լարվածության մեջ պահող Պոլսո պատրիարքի ընտրություններից՝ նախօրեին Մայր աթոռից փոխանցվող ավետիսի ֆոնին: Հիշեցնենք, որ փետրվարի 23-ին եւ 24-ին, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում, Ամենայն հայոց կաթողիկոսի նախագահությամբ տեղի ունեցան հանդիպումներ՝ Պոլսի փոխպատրիարք Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի,  պատրիարքության Կրոնական ժողովի ատենապետ Սահակ եպիսկոպոս Մաշալյանի, Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի եւ Գուգարաց թեմի առաջնոր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի միջեւ: Արդյունքում ձեռք բերվեցին կարեւոր հարցերի շուրջ  ընդհանուր համաձայնություն:Կ.Պոլսի  <<Ժամանակ>> օրաթերթի խմբագիր Արա Գոչունյանը «Ռադիոլուրի հետ զրույցում նշել է, որ հայ համայնքը, Մայր Աթոռից, բնականաբար, չէր սպասում խնդրի վերջնական հանգուցալուծում, սակայն կարեւոր եւ միակ անշրջելի՝ պատրիարքի ընտրության որոշումը կայացվեց

Ցուցադրել ավելի
Back to top button