Հասարակություն

ՊՆ- ն հրապարակել է ադրբեջանական ագրեսիան ապացուցող տեսանյութը

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում տարածել է այս գիշեր Ադրբեջանի ագրեսիայի փաստն ապացուցող տեսանյութը։

«Առաջին օղակը մատնանշում է «Տրոպա» ականազերծող համակարգի արձակումը: Երկրորդում կարող եք տեսնել դրա արձակումից հետո առաջացած փոշին, ինչպես նաև հայկական կողմի պատասխան կրակը: Երրորդ կադրում` ադրբեջանական ստորաբաժանումների փախուստն է` հայկական կողմի կրակի տակ: Կադրերը արտացոլում են գործողությունները Ակնի (Աղդամի) ուղղությամբ: Իսկ վերջում պարզ երևում են Մարտունու հատվածում թողած դիակները»,- գրել է Արծրուն Հովհաննիսյանը։

Ցուցադրել ավելի
Back to top button