Հասարակություն

Մի շարք ավտոճանապարհներին մառախուղ է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը
տեղեկացնում է, որ փետրվարի 25-ին` ժամը 09:30-ի դրությամբ, բքի և
մերկասառույցի պատճառով Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է:

Արմավիրի, Բաղրամյանի, Մասիսի,  Արտաշատի և Արարատի ավտոճանապարհներին
մառախուղ է, տեսանելիությունը՝ 10-100 մ:

Բքի պատճառով փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհը:

Ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում սպասարկող
ճանապարհաշինական ընկերությունները:

Ճանապարհներին կատարվում են աղով,  ավազով մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Ցուցադրել ավելի
Back to top button