Սպորտ

Հայաստանի ազգային հավաքականի ընկերական հանդիպումը՝ հունիսին

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և Սենտ Քիթս և Նևիսի ֆուտբոլի ասոցիացիայի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ երկու երկների հավաքականներն ընկերական հանդիպում կանցկացնեն Հայաստանում:

Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը, հանդիպումը տեղի կունենա 2017 թ. հունիսի 4-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: Սենթ Քիթս և Նևիսի հավաքականը հանդես է գալիս ԿՈՆԿԱԿԱՖ գոտում և տվյալ պահին ՖԻՖԱ-ի ազգային հավաքականների դասակարգման աղյուսակում զբաղեցնում է 80-րդ հորիզոնականը:

Ցուցադրել ավելի
Back to top button