Քաղաքական

Խոջալու. Բաքվի կեղծ քարոզչության կոմերցիոն բրենդը

լուսանկարը՝ armedia- ից

 

Վաղը լրանում է Խոջալուի դեպքերի 25-րդ տարելիցը: Ադրբեջանը  մշտապես օգտագործում է կեղծ նյութեր՝ 1992 թ. փետրվարի 26-28-ը տեղի ունեցած իրադարձությունները՝ Խոջալուի դեպքերի իրական պատկերը ներկայացնելով ծուռ հայելու մեջ: Խոջալուն Ադրբեջանի համար դարձել է կոմերցիոն բրենդ: Նրա ծախսատար քարոզչամեքենան աշխարհի տարբեր կողմերում այս օրերին շարունակում է կեղծարարության իր շքերթը՝ աղաղակելով այսպես կոչված Խոջալուի, իսկ իրականում՝ Աղդամի իրադարձությունների մասին:

Ի՞նչ է իրականում թաքնված Աղդամի իրադարձությունների ետեւում, որն Ադրբեջանի կողմից որպես «Խոջալուի կոտորած» է ներկայացվում: Ադրբեջանական զինված կազմավորումները Խոջալու բնակավայրի մի խումբ բնակիչների սառնասրտորեն գնդակահարեցին իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքում: Նպատակը նախագահ Մութալիբովին տապալելն էր եւ Ադրբեջանի ընդդիմադիր ժողովրդական ճակատն օգտագործեց ղարաբաղյան զինված ուժերի հարկադրված օպերացիան ու դրա մասին վկայել է անձամբ նախագահ Այազ Մութալիբովը՝ 1992 թ. ապրիլի 2-ին ռուսական «Նեզավիսիմայա գազետա» թերթին տված հարցազրույցում:

Վերջերս հրապարակվել է փաստավավերագրական երկրորդ ֆիլմը, որում ներկայացված են 1991 թվականի նոյեմբերից մինչև 1992 թվականի փետրվարն ընկած ժամանակահատվածում Ստեփանակերտի բլոկադայի ճեղքման և Բաքվի քաղաքական էլիտայի հանցավոր գործունեության հետևանքով տեղի ունեցած դեպքերի մասին, որոնք Խոջալուի խաղաղ բնակչության մահվան պատճառ են հանդիսացել: «Սովի և կրակի միջև. իշխանություն` կյանքերի գնով» խորագրով ֆիլմում փաստավավերագրական մեծաքանակ նյութերի շնորհիվ նույնպես լույս է սփռվում այդ իրադարձությունների վրա՝ եւս մեկ անգամ բացահայտելով ադրբեջանական քարոզչամեքենայի ավանդական մանիպուլյացիաներն ու շահարկումները:

Ցուցադրել ավելի
Back to top button