Քաղաքական

«Քաղաքացի դիտորդ»-ը աննախադեպ դիտորդական ծրագիր կիրականացնի


«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունն առաջիկա խորհրդարանական ընտրություններին պատրաստվում է իրականացնել աննախադեպ դիտորդական ծրագիր՝ թե տեղամասերում, թե տեղամասերից դուրս: Նախաձեռնությունն արդեն ստացել է շուրջ 3 հազար հայտ, բայց գրանցված յուրաքանչյուր անձ չէ, որ կդառնա դիտորդ՝ զգուշացնում են նախաձեռնության ղեկավարները: Զգուշացնում են՝ լրջորեն ստուգելու են ստացված բոլոր հայտերը, գիտեն, որ դրանց մի մասը չեն ընդունելու եւ այսօր էլ ակտիվ քաղաքացիներին հորդորում են գրանցվել դիտորդ դառնալու համար: Ի դեպ՝ «Քաղաքացի դիտորդ»-ի մաս են կազմում նաեւ սփյուռքահայ դիտորդները, որոնց թիվն այսօր հասնում է 250-ի:

 

Ցուցադրել ավելի
Back to top button