Տնտեսական

Հակակարկտային կայանքների արդյունվետությունը  ցածր է


Ինովացիոն նոր տեխնոլոգիաների կիրառումը գյուղատնտեսության մեջ  սովորաբար պետք է ապահովի բարձր արդյունավետություն, ինչը չի կարելի ասել հակակարկտային կայանքների մասին: Ուժեղ կարկուտի ժամանակ դրանց արդյունավետությունը զրո  է: Միասնական համակարգից կառավարումը դարձյալ փրկություն չէր, քանի որ անցած տարի Արմավիրի մարզի գյուղատնտեսությունը կարկուտից տուժել էր կապի խզման պատճառով:  Մարզում առաջարկում են կայանքների վրա տեղադրել մեխանիկական սարքեր՝ աղետի ժամանակ ձեռքով կառավարելու համար:

Գյուղատնտեսությունը կարկուտից պաշտպանելու նպատակով Արմավիրի մարզում միայն անցած տարի   տեղադրվել է 34 հակակարկտային կայանք՝ դրանց  թիվը հասցնելով 206-ի: Կայանքների թիվն ավելանում է, սակայն չի նվազում կարկուտի վնասի չափը:  Անցած տարի  մարզի գյուղատնտեսությունը կարկուտից կրել է 29.5 մլրդ դրամի կորուստ:  Ենթադրաբար, որ կարկտաբեր ամպերը մարզի տարածք մուտք են գործում Թուրքիայի կողմից, ապա երկշերտ կայանքներ են տեղադրվել սահամանամերձ հատվածում, սակայն Վանադից մինչև Արագածավան ընկած հատվածը բաց է մնացել:  Հակակարկտային  կայանքների հզորությունը թույլ է, լիարժեք չի պաշտպանում: Արմավիրի հակակարկտային կայանի պետ Միհրան Նաջարյանը նշեց, որ կայանքները թույլ ամպերի վրա ազդում է 90 տոկոսով, միջինը՝ 55, ուժեղին՝ 20, իսկ աղետալի ամպերի դեպքում արդյունավետությունը հասնում է զրոյի:

Անցած տարվա փոթորիկներով ուղեկցվող ուժգին ամպերի դեմ հակակարկտային կայանքները չեն կարողացել պաշտպանել, պատճառներից մեկը նաև կապի խզումն է եղել: 206 կայանքները կառավարվում են մեկ միասնական համակարգից:

Կարկուտի ժամանակ որպեսզի կապի  խզումը գյուղատնտեսության վնասի պատճառ չդառնա  համայնքների ղեկավարներն առաջարկեցին կայանքներում մեխանիկական  սարքեր տեղադրել և իրենց թույլատրել աղետի ժամանակ մուտք գործել կայանքի տարածք և գործարկել:

Յուրաքանչյուր կայանք պաշտպանում է մինչև 80 հա տարածք: Կայանքների գազի լիցքավորումը ըստ պարտավորության կատարվում է համայնքի միջոցներով, գործունեությունը վերահսկվում է մասնագետի կողմից:

Գյուղատնտեսությունը աղետից պաշտպանելու  ինովացիոն ավելի զարգացած տեխնոլոգիաների կարիք ունի, որի արդյունավետությունը  պետք է բարձր լինի:

Ցուցադրել ավելի
Back to top button