Վերլուծական

Թուրք-իրանական սրացումն ինչպես կազդի Հայաստանի վրա


Թուրք-իրանական այսօրվա լարված  հարաբերությունները պայմանավորված են ուժերի վերաբաշխմամբ, մասնավորապես Մերձավոր Արևելքում՝ Իրաքում ու Սիրիայում իրանաթուրքական շահերի բախումն ակնհայտ է, ու թեև, այդ երկրները փորձում են ընդհանուր եզրեր գտնել, սակայն դա չի ստացվում: Իրաքում իհարկե առկա լարվածությունը դուրս չի գա կառավարելիության շրջանակներից համոզված է  թուրքագետ Լևոն Հովսեփյանը:  Ինչ ազդեցություն կունենան թուրք-իրանականա հարաբեորւթյունները հայ-իրանական կարպերի ամրապնդման վրա:

 

 

Իրանա-թուրքական լարված հարաբերությունները պայմանավորված են հատկապես Մերձավոր Արևելյան  գործընթացներում  ԱՄՆ քաղաքականությամբ՝ համոզված է  թուրքագետ Լևոն Հովսեփյանը:  Դեռ հստակություն չկա, սակայն կան ազդակներ, որ Վաշինգտոնն ուզում է տարածաշրջանում հակաիրանական կոալիցիա  ձևավորել,  ինչը տարածաշրջանում որոշակի տեղաշարժերի կհանգեցնի:

«ԱՄՆ-ի հետ սակարկման է գնում Թուրքիան, թե ինչ մասնաբաժին ստանձնի այդ կոալիցիայում»:

Հակաիրանական կոալիցիայի ձևավորման խնդրում, բնականաբար, Բաքուն ևս ներգրավված կլինի, բայց ոչ արտաքուստ՝ կարծում է թուրքագետը:  Որքանով կազդի մեր արևմտյան ու հարավային հարևանների միջև առկա լարվածությունը Հայաստանի վրա, ինչպես այն կարտահայտվի Հայաստան- Իրան հարաբերություններում:  Թուրքագետ Լևոն Հովսեփյանի դիտարկմամբ՝ թուրք-իրանական լարվածությունը նոր հնարավորություններ է բացում պաշտոնական Երևանի առջև.

«Երկար կշարունակվի լարվածությունը և դա ՀՀ-ի համար նոր հնարավորություններ կստեղծի  մասնավորապես՝  հյուսիս-հարավ, կոմունիկացիոն ենթակառուցվածքների հետ կապված  նախագծերն արագ ու սահուն իրականացնելու համար»:

Իրանը Թուրքիայի հետ կոմունիկացիոն կապերի վերանայման խնդիր ունի և ՀՀ պետք է առիթից օգտվի ու ավելի ակտիվություն դրսևորի՝ ասաց թուրքագետը:

Իրանագետ Արտյոմ Տոնոյանի կարծիքով՝ Անկարային ձեռնտու է Իրանի նկատմամբ ԱՄՆ խիստ քաղաքականությունը։ Այդպիսով, ըստ նրա, կրկին կընդգծվի Թուրքիայի կարևորությունը տարածաշրջանում, մասնավորապես՝ իրանական բեռների Թուրքիայի տարածքով Արևմուտք տարանցման առումով:

Ի տարբերություն իրանագետի՝ թուրքագետը նկատեց, որ իրանական բեռները Թուրքիայի տարածքով փոխադրելը  լուրջ խնդիր էր դարձել, անվտանգության ռիսկեր կան և Իրանին այլընտրանքային ուղիներ են հարկավոր ու ամենահարմար այլընտրանքը ՀՀ-ն է, ու Երևանը չպետք է հապաղի:

Իրանին տարածաշրջանում գլխավոր դերակատարություն էր վերապահված պատժամիջոցների չեղարկումից հետո ու այսօր ԱՄՆ քաղաքաականության նախանշվող փոփոխությունը միայն շահեկան կարող է լինել Անկարայի համար:  Իսկ Հայաստանի համար վիճակն այնքան էլ  շահեկան չէ՝ ի տարբերություն թուրքագետի կարծում է իրանագետը։

Հարևանների միջև լարվածությունից Հայաստանը գուցե շահի իրանցի զբոսաշրջիկների աճով, սակայն մի նկատառում եւս։ Նախորդ տարվա նոյեմբերին Թեհրանը Գերմանիայից  բեռները Իրան  հասցրեց  մեր երկրի տարածքով,  ու  իրանցի փորձագետները վստահեցնում էին որ Հայաստանով տարանցումն անհամեմատ մատչելի է:

Ցուցադրել ավելի
Back to top button