Հասարակություն

Թալեաթի հեռագիրը Անկարայի նահանգապետին

Օսմանյան կայսրության ներքին գործերի նախարար Թալեաթ փաշան 1915 թ. հունիսի 2-ին ծածկագիր հեռագիր է հղել Անկարայի նահանգապետարան` ձերբակալված և Այաշ աքսորված հայ մտավորականներին Դիարբեքիրի ռազմական դատարան հանձնելու հրահանգով: Չնայած այս հեռագրին` 1915 թ. օգոստոսի կեսերին, նույն Թալեաթի հրահանգով և Անկարայի փոխնահանգապետ Աթըֆի հրամանով, Այաշաքսորված հայ մտավորականները, առանց դատական որևէ որոշման, սպանվել են` քարկոծվելով և սվինահար արվելով:

Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնն իր երախտագիտությունն է հայտնում սույն փաստաթուղթը օսմանյան արխիվում գտած, արևմտահայերեն թարգմանած և Akunq.net-ին տրամադրած ամերիկաբնակ պոլսահայ ուսումնասիրող Գևորգ Հակոբյանին:

Ցուցադրել ավելի
Back to top button