Միջազգային

Այսօր պաշտոնապես կմեկնարկի Ռիոյի կարնավալը

Այսօր Ռիո դե Ժանեյրոյում պաշտոնապես կմեկնարկի կարնավալը։ Ավանդական արարողության շրջանակում փայլուն քարերով զարդարված քաղաքի խորհրդանշական բանալին կփոխանցվի Մոմո թագավորին՝ տոնի տիրակալին։

Չնայած կարնավալը կմեկնարկի մի քանի ժամից, քաղաքն արդեն մի քանի շաբաթ ապրում է երաժշտության, պարի և ուրախության մթնոլորտում։ Բանն այն է, որ դեռևս մինչ «լիազորությունները» թագավորին փոխանցելը, քաղաքի հրապարակներում ընթանում են զանգվածային շքերթներ։ «Փողոցային կարնավալը» դիտելն անվճար է, իսկ պաշտոնական կարնավալի տոմսերն արժեն 140-2290 ռեալ (45-740 դոլար)։

Ռիոյի կարնավալի կենտրոնական իրադարձությունն է մնում սամբայի դպրոցների մրցույթ-շքերթը։

Տեղացիներն ու զբոսաշրջիկները, ովքեր դառնում են կարնավալի մասնակից, ընդհանուր առմամբ քաղաքին բերում են մոտ 967 մլն դոլար եկամուտ, մինչդեռ տոնի կազմակերպման իշխանությունների ծախսերը կազմում են 17.7 մլն դոլար։
Ցուցադրել ավելի
Back to top button