ԿարևորՀասարակություն

Աթեշյանը կհեռանա

 


Պոլսի Հայոց պատրիարքի տեղապահի ընտրությունը տեղի կունենա մարտի 15- ին՝ որոշվել է փետրվարի 23- ին եւ 24-ին, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում, Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ տեղի ունեցած հանդիպումների արդյունքում։ Դրանց մասնակցել են կաթողիկոսի հրավերով Մայր Աթոռ ժամանած Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքության երեք միաբան եպիսկոպոսները` Պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը և Պատրիարքության Կրոնական ժողովի ատենապետ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը:

Երկօրյա հանդիպումների և քննարկումների արդյունքում ձեռք բերվեցին 3 կարեւոր հարցերի շուրջ  ընդհանուր համաձայնություն: «Ռադիոլուր»-ին փոխանցեց տարածաշրջանային հարցերով փորձագետ Սարգիս Հացպանյանը:

Ցուցադրել ավելի
Back to top button