Քաղաքական

Աղքատության պայմաններում ընտրությունները վերածվում են յուրատեսակ բիզնեսի


Ներքաղաքական դաշտում արդեն այսօր կան որոշակի վերապահումներ առաջիկա խորհրդարանական ընտրությունները «ազատ եւ արդար» անցկացնելու առնչությամբ: Մի քանի օր է, ինչ սկսել է ահազանգերի տեղատարափը՝ մի տեղ մարդիկ փոխում են գրանցման վայրերը, մյուսում տրվում են հստակ խոստումներ, երրորդում՝ բարեգործության պատրվակով ըստ էության ընտրակաշառք է բաժանվում: Շատերն ասում են, որ ԸՕ-ը բոլոր հիմքերը ստեղծել է  ընտրատեղամասերում հնարավոր խախտումները բացառելու համար, բայց ընտրական գործընթացն ունի նաեւ այլ բաղադիչներ:

 

30-ից 40 տոկոս աղքատության ցուցանիշ ունեցող Հայաստանի ընտրողների համար համապետական ընտրությունները սովորաբար վերածվում են յուրատեսակ բիզնեսի: Յուրաքանչյուրը փորձում է իր ձայնը հնարավորինս թանկ վաճառել: Նոր ԸՕ-ով բոլոր հիմքերը ստեղծել է  ընտրատեղամասերում հնարավոր խախտումները բացառելու համար:  Բայց ահա ընտրողի հոգեբանությունը դեռեւս փոխված չէ: Հետեւաբար՝ այն, ինչ հնարավոր չէ անել ընտրատեղամասերում, արվելու է տեղամասերից դուրս:

Պարզ ասած՝  գործելու է ընտրողների համար կարգախոս դարձած «Վերցրեք բոլորից՝ ընտրեք ում ուզում եք» սկզբունքը: Սա գիտակցում են ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցություններում: Մտավախություններ, մասնավորապես, հնչեցնում են դաշնակցությունից Արտակ Սարգսյանը, «Ելք» դաշինքից Արայիկ Հարությունյանը, ՀԱԿ-ից Արամ Մանուկյանը եւ Ազատ դեմոկրատներից Ստեփան Սաֆարյանը:

Հանրապետական կուսակցությունից Լեռնիկ Ալեքսանյանը ամենեւին չի պնդում, որ նոր ԸՕ-ը տալու է բոլոր խնդիրների լուծումները, բայց ամեն ինչում մեղադրել կոնկրետ մեկ ուժին ճիշտ չի համարում:

Հանրապետական պատգամավորն ընդունում է՝  պատշաճ ընտրություններ կազմակերպելու  եւ անցկացնելու պատասխանատուն իշխանությունն է, բայց ընդդիմադիր դաշտից գործընկերներին հիշեցնում է՝ «դեֆորմացված բարեգործությունը կատարելագործել են բոլորը»:  Թեեւ նոր ԸՕ-ի նախաձեռնողը իշխանությունն էր, բայց ընդդիմադիրները կասկածում են, որ արդար ընտրությունների անցկացման համար կա քաղաքական կամք։  Կասկածողներից մեկն էլ Ազատ դեմոկրատներից Ստեփան Սաֆարյանն է:

Հանրապետական կուսակցությունից Լեռնիկ Ալեքսանյանը համոզված է, որ նոր ԸՕ-ով առաջիկա ընտրությունները «լայն քայլ առաջ են լինելու» նախորդ բոլոր ընտրություններից: ՀԱԿ-ից Արամ Մանուկյանը սակայն պնդում է՝ նոր ԸՕ-ը միանգամյա օգտագործման է լինելու եւ հաջորդ ընտրություններին այն այլեւս չի կիրառվի:

Ընդդիմադիր գործիչը նոր ԸՕ- ում դրական  փոփոխություն տեսնում է: Ակնկալում է, որ վերահսկողության նոր մեխանիզմների կիրառման արդյունքում կես միլիոնով կպակասի ընտրողների թիվը՝ վերջապես կքվեարկեն Հայաստանում իրականում բնակվող եւ ողջ ընտրողները:

Ցուցադրել ավելի
Back to top button